ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Հայ Առաքելական եկեղեցու կարեւորագույն տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը։ Ամբողջ աշխարհում Հայաստանյանց առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում այդ օրը հնչում են զանգերը: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Մեր հոգիներն այսօր ցնծում են Սուրբ Ծննդյան ավետիսով եւ լի են օրհներգությամբ՝ ընդունելու խանձարուրով փաթաթված եւ մսուրի մեջ դրված մանկանը, որ ծնվեց Բեթղեհեմում։ Աստծո որդին է, որ մարմնացավ, խոստացյալ Փրկիչն է, որ աշխարհ եկավ։ Եկավ՝ փրկելու մեզ մեղքից, ազատելու չարի իշխանությունից», – Հայրապետական իր խոսքում, մեկնաբանելով Սուրբ Ծննդյան խորհուրդը, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Կառավարության անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, գիտության եւ մշակույթի գործիչներ։
Առաքելական եկեղեցու կարեւորագույն այս տոնի առթիվ պատարագ են մատուցում նաեւ աշխարհով մեկ սփռված հայկական բոլոր առաքելական եկեղեցիները։ Read the rest of this entry
Students’ Voice
Students’ voice-ը ուսանողական նախագիծ է, որի իրագործմանն ուղղված աշխատանքները սկսվել են սույն թվականի փետրվարի 15-ից Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ:
Ծրագիրը նպատակ է հետապնդում ստեղծել հայաստանյան ուսանողության ցանց, որի միջոցով ավելի շատ ուանողներ կկարողանան միմյանց հետ կապ հաստատել, ծավալել ամուր ուսանողական համագործակցություն բուհերի միջև, միասին բարձրացնել կրթական համակարգի խնդիրները և փորձել լուծում տալ դրանց: Students’ Voice-ի հեռահար նպատակն այն է, որ հայաստանյան ուսանողը կդառնա իր կրթության նկատմամբ պահանջատեր, ինչը, կարծում ենք, կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Ինչպես նաև ծրագիրը յուրաքանչյուր ուսանողին անհատապես հնարավորություն կտա ծանոթանալ այլ ուսանողների հետ, ուսումնասիրել այլ բուհերում կրեդիտային համակարգի գործառնության առանձնահատկությունները, ծավալել ակտիվ ուսանողական կյանք կրթական ոլորտի շրջանականերում: Ցանցում ներգրավված ուսանողները նաև հնարավորություն կունենան համեմատականներ անցկացնելու հայաստանյան և եվրոպական կրթական համակարգերի միջև, ինչպես նաև հայաստանյան բուհերի կրեդիտային համակարգի գործառնության առանձնահատկությունների միջև: Այս ամենը կարող է նպաստել մասնագիտական կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների դեմ պայքարի ակտիվացմանը, ինչպիսիք են՝ կոռուպցիոն ռիսկերը, անարդար գնահատման ռիսկերը, դասախոսի ոչ կոմպետենտ վարքը և այլն:
Ուսանողների հետ իրականացված խմբային և ֆոկուս-խմբային քննարկումներից ստացված տվյալների մշակման արդյունքում պարզ է դարձել, որ այսօր շատ ուսանողներ տեղեկացված չեն կամ շատ քիչ են տեղեկացված, թե ինչ ասել է Բոլոնիայի համակարգ, կրեդիտային համակարգ, այն ինչ ՀՀ-ի գրեթե բոլոր բուհերում գործում է Բոլոնիայի համակարգը: Ֆոկուս խմբերի արդյունքում պարզ է դարձել նաև, որ բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում ուսանողների իրազեկվածությունը կրթության որակից, ուսանողների իրավունքներից և այլն: Հենց այդ ամենը հաշվի առնելով Students’ Voice-ը նախատեսում է կազմակերպել սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ վերոնշյալ թեմաներով (կրթության որակ, ուսանողների իրավունքներ, կրեդիտային համակարգ, Բոլոնիայի գործընթացը Հայաստանում և այլն) ինչպես նաև տարածել ինֆորմացիան ստեղծված ցանցի միջոցով:
Կարգախոսի մրցույթ
ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խումբը հայտարարում է կարգախոսի մրցույթ
Դարձիր ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի կարգախոսի հեղինակը և ստացիր մրցանակ ու վկայագիր:
Առաջարկիր քո տարբերակը.
- Ի՞նչ կուզենաս տեսնել քո շապիկի վրա:
- Ի՞նչը կհիշես ամբողջ կյանքում:
- Ի՞նչը կօգտագործես առօրյա խոսքում:
- Փորձի՛ր չկառչել <<կոռուպցիա>> բառից:
- Մտածի՛ր հայերեն կամ անգլերեն:
- Եղի՛ր հստակ, հնարամիտ և կրեատիվ:
Առաջարկներդ ուղղարկիր osceasac@gmail.com էլ. փոստին մինչև հուլիսի 20-ը: Չմոռանա՛ս նամակում նշել քո Անուն/Ազգանունը և ԲՈՒՀ-ը:
Հ.Գ. Հետևիր քո կարգախոսի ճակատագրին և տեղեկացիր մեր հետագա քայլերի մասին Facebook-ի մեր էջում http://www.facebook.com/ASAC.group
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ուսուցանող մարզիչ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հրավիրում ենք ակտիվ եւ խանդավառ երիտասարդների, որ փորձառություն ունեն գրաֆիկական դիզայնի, թվային մեդիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, եւ ցանկանում են մեկնարկել իրենց կարիերան՝ դիմելու Թումոյի ուսուցանող մարզիչի հայտարարված մրցույթին: Ավարտելով երկամսյա վճարովի վերապատրաստման ծրագիրը, լավագույն 8 թեկնածուները կստանան աշխատանք Թումո-ի աշխատանքային թիմում: 8-ից մեկը
կարող է ընտրվել՝ որպես գլխավոր մարզիչ՝ ստանձնելով լրացուցիչ պարտավորություններ՝ ղեկավարելու ուսուցանող մարզիչների թիմը:
Պարտականությունները
Ուսուցանող մարզիչները անմիաջականորեն կաշխատեն Թումո հաճախող պատանիների հետ՝ կատարելով հետեւյալը.
- Աջակցել նրանց ուսումնական գործընթացին
- Օգնել նրանց՝ նախագծել սեփական ուսումնական պլանը
- Առաջարկել ուղղորդում՝ վարժանքները ավարտին հասցնելու համար
- Խրախուսել եւ ոգեւորել նրանց
- Գնահատել ավարտված վարժանքների արդյունքները
Ուսուցանող մարզիչները պետք է համագործակցեն Թումոյի ուսումնական բովանդակությունը մշակող անձնակազմի հետ՝ նոր վարժանքներ ստեղծելու եւ եղած վարժանքները լրամշակելու համար:
Պահանջվող որակավորումները.
- Ակտիվ եւ դրական անձնավորություն, գերազանց մարդկային հատկանիշներ եւ պատանիների հետ աշխատելու կարողություն:
- Ունակ լինել՝ սովորելու համար տեխնիկական հասկացություններ եւ գործիքներ, որ ներառված են Թումոյի ուսումնական ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա:
- Բազմակողմանի իմացություն տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են՝ համակարգչային գրաֆիկա, ծրագրավորում, ինչպես նաեւ արվեստային հմտությունների ասպարեզում, ինչպիսիք են՝ նկարչություն, երաժշտություն, ստեղծագրություն:
- Պատրաստակամություն՝ պատանիների մոտ զարգացնելու հետեւյալ կարողությունները՝ ստեղծարարություն, վերլուծական մտածողություն, նախաձեռնության դրսեւորում, կազմակերպչական հմտություններ, օրինակ՝ թիմային աշխատանքներում, ինչպես նաեւ հետազոտական հմտություններ:
- Համացանցից օգտվելու փորձառություն, առցանց (online) գործիքների եւ պաշարների օգտագործման իմացություն:
- Բարձրագույն կրթություն՝ հանրածանոթ համալսարանում ստացած:
- Հաղորդակցական գերազանց հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցումը, միջանձնային հաղորդակցումը, հրապարակային ներկայանալու կարողություն ե՛ւ հայերենով, ե՛ւ անգլերենով:
Վարձատրություն եւ աշխատանքային կարգավիճակ
Ընտրված ուսուցանող մարզիչներին կառաջարկվի ամբողջ դրույքով աշխատանք՝ սկսնակներին հասանելի աշխատավարձի սանդղակով, կտրվեն հնարավորություններ՝ կարիերայում աճելու համար:
Դիմումի պահանջները
Հետաքրքրված անձինք պետք է ռեզումե ուղարկեն հետեւյալ էլ-հասցեով՝ coaches@tumo.org մինչեւ հունիսի 24-ը, ժամը 18:00-ը: ԿԱՐԵՒՈՐ Է. Այն էլ-հասցեն, որով ռեզումե կուղարկեք, կօգտագործվի ձեզ հետ կապ հաստատելու և հետագա կարեւոր քայլերի մասին տեղեկացնելու համար: Այն մասնակիցները, որ հաջողությամբ կանցնեն թեստերն ու հարցազրույցը, կստանան երկամսյա վճարովի վերապատրաստման ծրագրին մասնակցելու հնարավորություն:
Թումոյի մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին ավել տեղեկություն ստանալու համար այցելե՛ք www.tumo.org:
Լրագրողական աշխատանքների մրցույթ
Դվվ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը և
«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն հայտարարում են
«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն»
լրագրողական աշխատանքների մրցույթը
Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում`Դվվ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը և «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն Հայաստանում հայտարարում են
«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների
մրցույթ:
Մրցույթի նպատակն է խրախուսել ցկյանս ուսումնառության, մասնավորապես` մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածումը հասարակության լայն շրջանակներում: Մրցույթին իրենց նյութերով կարող են մասնակցել հայաստանյան տպագիր և առցանց լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:
Տպագրված կամ առցանց և բլոգում տեղադրված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող է առաջադրվել թե հասարակական կազմակերպությունների և թե անհատների կողմից:
Նյութերը պետք է տպագրված կամ առցանց տեղադրված լինեն 2010 թվականի սեպտեմբերից 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: Նյութերը կարող են կատարված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Մրցույթները կընթանան հետևյալ անվանակարգերում
1. Տպագիր հոդված
2. Առցանց և բլոգում տեղադրված հոդված
3. Լավագույն ուսանողական աշխատանք
Հայտերն ընդունվում են մինչև 2011 թվականի սեպտեմբերի 15-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011 թվականի հոկտեմբեր ամսին և կներկայացվեն «Մեծահասակների կրթության շաբաթ-2011» միջոցառումների ընթացքում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել դվվ ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակ` Վարուժան Ավանեսյանին, Երևան, Չարենցի 1 հասցեով կամ ուղարկել avanesyan@dvv-international.am էլ- փոստի հասցեով, կամ Լանա Կառլովային` lana_karlova@yahoo.com : Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի տեսածրված (սկանավորված) տարբերակը:
«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքերը. www.dvv-international.am; www.mku.am
Աշխատանքի առաջարկ
«Թամարա Ֆրուտ» ընկերությունը հայտարարում է մրցույթ մարքեթինգի և արտաքին վաճառքի մասնագետի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ մասնագետներ:
Անհրաժեշտ հմտություններն են.
- Նախաձեռնողականություն
- Աշխատասիրություն
- Հաղորդակցման բարձր ունակություններ
- Համակարգչային հմտություններ
Սեփական մեքենայի առկայությունը ողջունելի է: Աշխատավարձը` շուկայականից բարձր: Նախատեսված են խրախուսումներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է info@arlian.am հասցեին ուղարկել CV /հայերեն և անգլերեն լեզուներով/, motivation letter /հայերեն և անգլերեն լեզուներով/ և լուսանկար: Դիմումները ընդունվում են մինչև հունիսի 18-ը ժամը 18.00-ն:
Մրցույթն իրականացնում է Արլիան խորհրդատվական ընկերությունը: Տեղեկությունների համար զանգահարել 099 118 120:
Բանավեճ-հանդիպում
Հուլիսի 5-ին կայացավ բանավեճ-հանդիպում, որի թեման էր`«Ամերիկյան մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա»:
Բանավեճը կազմված էր երեք մասից`
- Մուլտֆիլմերի առաջացրած ագրեսիան
- Մուլտֆիլմերից հետո երեխայի վերավերմունքը դեպի մոր կերպարը
- Փոքրիկ տղաների վերաբերմունքը դեպի հակառակ սեռի ներկայացուցիչներ
Բանավեճը ընդհատվում էր գեղեցիկ կատարումներով, որոնք կատարում էին` Զարուհի Խաչիկյան`«Կարմիր գլխարկի երգը», Մարինե Սիմոնյան`«Փոքրիկ նավակ», Սոնա Խաչիկյան`«Բրեմենյան երայիշտները», որոնք ուղեկցվում էին կիթառի մեղմ հնչյուններով` Լևոն Ասատրյանի կատարմամաբ:
Բանավեճն ընթացավ բուռն քննարկմամբ: Մի կողմը համաձայն էր, որ ամերիկյան մուլտֆիլմերը վատ են անդրադառնում երեխաների հոգեբանության վրա, իսկ մյուս կողմը կարծում էր, որ այդ մուլտֆիլմերը ոչ մի ազդեցություն չեն ունենում: Հնչեցին տարբեր և հակասական կարծիքներ ինչպես թիմի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Բանավեճը վարում էր ԷՏ ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Պողոսյանը:
Բանավեճը ավարտվեց հետևյալ մտքով.
<<Պետք է ոչ թե արգելել երեխաներին մուլտֆիլմեր դիտել, այլ պետք է նստել նրանց կողքիև և ուղղորդել նրանց դեպի ճիշտ ընկալում>>:
Եվ եկեք չմոռանանք հին և շատ կարևոր մի փաստ` «արգելված պտուղը քաղցր է»:
Հեղինակ` Հասմիկ Պողոսյան
