Students’ Voice
Students’ voice-ը ուսանողական նախագիծ է, որի իրագործմանն ուղղված աշխատանքները սկսվել են սույն թվականի փետրվարի 15-ից Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ:
Ծրագիրը նպատակ է հետապնդում ստեղծել հայաստանյան ուսանողության ցանց, որի միջոցով ավելի շատ ուանողներ կկարողանան միմյանց հետ կապ հաստատել, ծավալել ամուր ուսանողական համագործակցություն բուհերի միջև, միասին բարձրացնել կրթական համակարգի խնդիրները և փորձել լուծում տալ դրանց: Students’ Voice-ի հեռահար նպատակն այն է, որ հայաստանյան ուսանողը կդառնա իր կրթության նկատմամբ պահանջատեր, ինչը, կարծում ենք, կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Ինչպես նաև ծրագիրը յուրաքանչյուր ուսանողին անհատապես հնարավորություն կտա ծանոթանալ այլ ուսանողների հետ, ուսումնասիրել այլ բուհերում կրեդիտային համակարգի գործառնության առանձնահատկությունները, ծավալել ակտիվ ուսանողական կյանք կրթական ոլորտի շրջանականերում: Ցանցում ներգրավված ուսանողները նաև հնարավորություն կունենան համեմատականներ անցկացնելու հայաստանյան և եվրոպական կրթական համակարգերի միջև, ինչպես նաև հայաստանյան բուհերի կրեդիտային համակարգի գործառնության առանձնահատկությունների միջև: Այս ամենը կարող է նպաստել մասնագիտական կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների դեմ պայքարի ակտիվացմանը, ինչպիսիք են՝ կոռուպցիոն ռիսկերը, անարդար գնահատման ռիսկերը, դասախոսի ոչ կոմպետենտ վարքը և այլն:
Ուսանողների հետ իրականացված խմբային և ֆոկուս-խմբային քննարկումներից ստացված տվյալների մշակման արդյունքում պարզ է դարձել, որ այսօր շատ ուսանողներ տեղեկացված չեն կամ շատ քիչ են տեղեկացված, թե ինչ ասել է Բոլոնիայի համակարգ, կրեդիտային համակարգ, այն ինչ ՀՀ-ի գրեթե բոլոր բուհերում գործում է Բոլոնիայի համակարգը: Ֆոկուս խմբերի արդյունքում պարզ է դարձել նաև, որ բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում ուսանողների իրազեկվածությունը կրթության որակից, ուսանողների իրավունքներից և այլն: Հենց այդ ամենը հաշվի առնելով Students’ Voice-ը նախատեսում է կազմակերպել սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ վերոնշյալ թեմաներով (կրթության որակ, ուսանողների իրավունքներ, կրեդիտային համակարգ, Բոլոնիայի գործընթացը Հայաստանում և այլն) ինչպես նաև տարածել ինֆորմացիան ստեղծված ցանցի միջոցով:
Posted on 10.08.2011, in Ուսանողական Խորհուրդ. Bookmark the permalink. Leave a Comment.
Leave a Comment
Comments (0)