Սեղանի թենիսի միջֆակուլտետային առաջնություն

Product Promotion Stage lighting BacgroundՍույն թվականի մարտի 12-ին ժամը 16:30 ՀՊՃՀ 3-րդ մասնաշենքի սպորտային դահլիճում տեղի կունենա ՔՏ և ԲՃ ֆակուլտետի կազմակերպած միջֆակուլտետային առաջնությունը՝ «Սեղանի թենիս» մարզաձևից: Միջոցառումը կրում է սպորտային բնույթ,որը կանցկացվի ֆակուլտետների կազմերի միջև : Յուրաքանչյուր ֆակուլտետ կներկայացնի 3 մասնակից՝ դեկան(դեկանի տեղակալ), ամբիոնի վարիչ և Ուսանողական խորհրդի նախագահ:Կմասնակցեն նաև Ուսանողական խորհրդի ղեկավարությունը(նախագահ,փոխնախագահներ) և ռեկտորատից 3 աշխատակից:Միմյանց դեմ մրցելուց հետո կպարզվեն 3 լավագույն թմերը,որոնք կարժանանան պատվոգրերի,մեդալների,իսկ 1-ին հորիզոնական զբաղեցրած «թիմը» հուշանվերի:

ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ

ՀՊՃՀ/ՊՈԼԻՏԵԽՆԻԻԿ/ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

14872_607303876005688_1824292184_n

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ՔՀ և Ի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը կազմակերպում է մրցույթ-միջոցառում` հեծանվավազք: Միջոցառումը նպաստելու է ուսանողության առողջ կենսակերպին, բարձրացնելու է երիտասարդության էկո-գիտակցության մակարդակը, ինչպես նաև բարելավելու է հանրապետության էկոլոգիական վիճակը։
Ծրագիրը իրականացվելու է սույն թվականի մարտի 15-ին ժամը 11:00-ին Պոլիտեխնիկ 5-րդ մասնաշենքի դիմացից:
Մրցույթի բնույթը հետևյալն է`
Թիմերը կկազմվեն 11 ֆակուլտետից, յուրաքանչյուր թիմում կընդգկրվեն 5 հոգի` 3 տղա և 2 աղջիկ: Թիմերին տրվելու են 7 կետից բաղկացած ուղղություններ ՞փոքր կենտրոնում՞: Վերջնակետը բոլոր թիմերի համար լինելու է ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ 5-րդ մասնաշենք ի բակը: Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով:

ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

ՔՀ և Ի ֆակուլտետի Սպորտ և Ազատ ժամանց հանձնաժողով

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը` Ներբեռնել դիմում-հայտը

Պարույր Սևակ

Изображение

Պարույր Սևակը Ծնվել է 1924 թվականի հունվարի 24ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս ԶանգակատունԱրարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար:

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի: Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչգեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ«Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

***

Մենք քիչ ենքսակայն մեզ հայ են ասում։ 
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։ 
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚ 
Որ մե՛նքմիայն մե˜նք Արարատ ունենք‚ 
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ 
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ 
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։ 
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։ 
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ 
Քարից շինել ձուկև թռչուն՝ կավից‚ 
Ուսուցմա՛ն համար և աշակերտե˜լ 
Գեղեցկի՛ն‚ 
Բարու՛ն‚ 
Վսեմի՛ն‚ 
Լավի˜ն… 
Մենք քիչ ենքսակայն մեզ հայ են ասում։ 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում 
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- 
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ 
Երբ եղել ենք շատ 
Ու եղել կանգուն‚ 
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ 
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ 
Եթե գերել ենք՝ 
Լոկ մեր գրքերով
Եթե տիրել ենք՝ 
Լոկ մեր ձիրքերով… 
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ 
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ 
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ 
Ու˜ր էլ որ հասելորտեղ էլ եղել‚ 
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար
Շինել ենք կամուրջ‚ 
Կապել ենք կամար‚ 
Ամե˜ն տեղ հերկել‚ 
Հասցրել բերքեր‚ 
Ամենքի˜ ն տվել մի՛տքառա՛ծերգե՛ ր՝ 
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚- 
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ 
Մեր հոգուց՝ մասունք‚ 
Եվ նշխար՝ սրտից… 

Մենք քիչ ենքայո՛բայց կոչվում ենք հայ — 
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ 
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել
Գիտենք թշնամու կողը մխրճվել 
Ու բարեկամին դառնալ աջակից
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ 
Մեկի փոխարեն տասն հատուցելով… 
Հօգուտ արդարի և արեգակի 
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև… 
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ 
Մենք գիտենք մխա՛լև կրա˜կ մարել
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ 
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ 
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով… 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ 
Բայց մեզ էլ գիտենք — 
Մազ հայ են ասում։ 
Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք… 
Կա՛նք։ 
Պիտի լինե՛նք։ 
Ու դեռշատանա˜նք։

 

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ

Image

Հանգիստ Ծաղկաձորում 3 օր 2 գիշեր ընդամենը 16.500 դրամ` ներառյալ բարձրակարգ ավտոբուսներով տեղափոխում, 3 անգամյա բարձրորակ սնունդ,արշավ Ծաղկաձորում,անվճար Wi-Fi, սեղանի թենիս և բիլիարդ, ամենօրյա դիսկոտեկ,հետաքրքրաշարժ խաղեր:
Հոսքերի ժամանակացույց`
1. 8-9-10 հունվար
2. 10-11-12 հունվար
3. 17-18-19 հունվար
4. 19-20-21 հունվար
5. 21-22-23 հունվար
6. 23-24-25 հունվար
7. 25-26-27 հունվար
8. 27-28-29 հունվար
9. 29-30-31 հունվար
10.31-1-2 հունվար/փետրվար
11. 2-3-4 փետրվար

Մանրամասն տեղեկությունների և գրանցվելու համար դիմել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական խորհուրդ կամ զանգահարել 094-392157:

«Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»

 

 Image

Պատմությու 

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի       6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Պահք                                                      

Ըստ Հայ եկեղեցու՝ Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»:

Ս. Ծննդյան արարողությունների ժամանակացույց

  • Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական         Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը։
  • Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ։ Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին։
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ։ Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։
  • Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է։ Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ։
  • Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը։ Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Ուսանողական Խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ամանորյա ուղերձը

Image

Սիրելի ուսանողներ ավարտին մոտեցավ 2013 թվականը: 2013 թվականը մեզ համար անաչառ աշխատանքներից ծնված հաջողությունների և ձեռքբերումների տարի էր: Հատկանշական էր ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի, Հայաստանի ուսանողական ազգաին ասոցիացիաի և Եվրոպական ուսանողության միության հետ միասին շահած “Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE” ESPAQ տեմպուս ծրագիրը, որի նպատակն է ուսանողի դերը բարձրացնել կրթական որակի մեջ, ուսաոնղին դարձնել փորձագետ և այս ձեռքբերումը Ձեր հետ միասին իրականացնելու ենք առաջիկա երեք տարիների ընթացքում: Ի ուրախություն պոլիտեխնիկցի ուսանողության ողջ հանրությանը, Եվրոպական հանձնաժողովի կողմից TEMPUS ծրագրի դրամաշնորի շրջանակներում մեր ԲՈՒՀ-ի Ուսանողական Խորհուրդը առաջինն է որպես ուսանողական ինքանակառավարման մարմին, որի ներկայացրած ծրագիրը հավանություն է ստացել Եվրոպական հանձնաժողովի կողմից: Անցողիկ տարում այն բոլոր հարցերը և առկա խնդիրները որնք հուզում են մեր ուսանողությանը կարողացանք բարցրաձայնել համապատասխան խորհուրդներում և հետևողական լինել դրանց լուծումներին: Բարձր գնահատականի ենք արժանացնում 2013թվականի երկրորդ կեսում ավելի սերտ համագործակցությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ և վերջինիս կողմից ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդը պարգևատրվեց նախարարության բարձրագույն պարգևով ոսկե հուշամեդալով:
Այսպիսով սեղմ ամփոփելով 2013 թվականաը կարող եմ վստահաբար ասել, որ Ուսանողական Խորհուրդը մնալով իր սկզբունքներին հավատարիմ՝ միշտ լինելու է ուսանողի համար, ուսանողի կողքին և ուսանողի հետ:
Սիրելի Պոլիտեխնիկցիներ ջերմորեն շնորհավորում եմ գալիք Նոր Տարին, թող 2014 թվականը լինի հաջողությունները ամրագրող տարի: Ի սրտե մաղթում եմ մասնագիտական նոր նվաճումներ, ընտանեկան հաջողություններ և Պոլիտեխնիկցուն վայել ստեղծագործ միտք:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

25 ՏԱՐԻ ԱՆՑ “7-ը դեկտեմբերի 1988թվական”

 

Սեյսմոլոգիական բնութագիրը

  • Ժամանակը — 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե ;
  • Էպիկենտրոնը — Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ(Նալբանդ)գյուղ
  • Ուժգնությունը — էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի ;
  • Մագնիտուդը — 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
  • Հիպոկենտրոնի խորությունը — մոտ 10 կմ ;
  • Գլխավոր ցնցման տևողությունը — մոտ 35-45 վրկ. ;
  • Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը — մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը — մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը — 0,7-1‚0 մ ։

Ավերման գոտու բնութագիրը

  • Վնասի գոտու մակերեսը — 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 մլն. բնակիչ ;
  • Ուժեղ ավերման գոտու մակերեսը — 3000 կմ քառակուսի ;
  • Ավերված քաղաքների թիվը — 11
  • Ավերված գյուղերի թիվը — 58
  • Տուժած քաղաքների թիվը — 21
  • Տուժած գյուղերի թիվը — 342
  • Անօթևան մնացածների թիվը — 514000 մարդ։

Մարդկային կորուստները

Զոհերի թիվը — 25000‚ այդ թվում`

 Image

        1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։

           Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպական վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանը օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։

           Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։

Շուրջ 170 հազար մարդ դուրս բերվեց աղետի գոտուց և հանգրվան գտավ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։

          Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

           Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

          Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Հայ ժողովուրդը մշտապես կպահպանի նրանց հիշատակը։

           Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը:

       Այս աշխատանքներից զերծ չմնաց նաև Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը,մեծ քանակի ուսանողներ կամավոր մեկնեցին Գյումրի,Սպիտակ աղետի գոտում աշխատանքներ կատարելու համար:

       Անգամ 25 տարի անց 1988թ. Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած  երկրաշարժը յուրաքանչյուրիս հոգում մեծ սպի է թողել: 

Image

Image